Վահագն Խաչատուրյանը չի անհանգստանում, որ մի բնակարանի վրա 30-ից ավելի մարդ են գրանցել
Անհանգստություն չունեմ, չի կարող այնպես լինել, որ այս ընտրություններն ազատ, արդար չանցնեն, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Ազատ, արդար ընտրությունների տրամաբանության մեջ տեղավորվու՞մ է մի բնակարանի վրա 3 տասնյակից ավելի անձանց գրանցումը, հետաքրքրվեցին լրագրողները Խաչատուրյանից։
Նա ասաց, որ ամբողջական բացատրություն չունի այդ խնդրի վերաբերյալ, բայց կարծում է, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդիկ դրսից գալիս են, Երևանում հաշվառվում, որ կարողանան աշխատել։