Անզորության ու նվաստացման օրակարգը փորձում ենք փոխել պայքարի օրակարգով. Սուրեն Պետրոսյան

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանն ընտրել է պայքարի օրակարգը:

«Անզորության ու նվաստացման օրակարգը փորձում ենք փոխել պայքարի օրակարգով, որը, առավել քան վստահ եմ, որ ստացվելու է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Պետրոսյանը կարծում է, որ հասարակությունը ակտիվորեն չի մասնակցում ընտրություններին, քանի որ ունի խորքային հիասթափություն:

«Այս ընտրությունները շատ կարևոր են, սկսվել են գործընթացներ, որոնք ուղղակի հնարավոր չի կանգնեցնել»,- նշեց նա:

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահի խոսքով` փոփոխություններին շատ ժամանակ չի մնացել: