Փաշինյանն անդրադարձել է ԼՂ հարցով քառակողմ հանդիպում անցկացնելու Էրդողանի առաջարկին
Լրագրողների հետ զրույցեւմ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի հարցով քառակողմ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրապարակային առաջարկին:
«Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան: Ես չեմ ուզում առանձնացնել այդ գաղափարներից մեկը: Դա միակ գաղափարը չէ, որ ես վերաբերմունք արտահայտեմ»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց՝ հարցը պետք է նայել ամբողջության մեջ: