Ալեն Սիմոնյանը Երևանի քաղաքապետի թեկնածուների մեծամասնությանն անվանել է մարիոնետներ

«Տեղյա՞կ եք, որ սա Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն է։ ԼՂ վերաբերյալ մեր դիրքորոշումը ԱԺ-ում ասել ենք։ Երևանի քարոզարշավը վերածելն Արցախի հարցի քննարկման, ընդդիմության օրակարգն է, որը, կարծում եմ, ճիշտ չէ։ Հիմա սկսենք արտաքին քաղաքականությունից կամ Արցախի նախագահի հրաժարականի՞ց խոսել»,- նշեց նա։

Ըստ Սիմոնյանի՝ թեկնածուներից շատերը մարիոնետներ են, և աշխարհաքաղաքական ուժերի ներկայացուցիչներ։

«14 ուժերից մեկ, երկու, երեքը մարիոնետներ չեն, իսկ մյուսներն այլ վեկտորներ են առաջ տանում»,- ասաց նա։