«Ռուսաստանը մտադիր չէ լքել Հարավային Կովկասը»․ Մոսկվան անընդունելի է համարել Փաշինյանի հայտարարությունները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ռուսաստանի մասին, որոնք նա հնչեցրել է իտալական լրատվամիջոցին տված հարցազրույցում, անընդունելի են։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է դիվանագիտական աղբյուրը։

«Մոսկվան չափազանց դժգոհ է Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, ներառյալ՝ իտալական թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումներն ու օգոստոսի 31-ին ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը, որոնք միտված են սեփական սխալների պատասխանատվությունը Ռուսաստանի վրա բարդելուն»,- ասել է ՏԱՍՍ-ի դիվանագիտական աղբյուրը։

«Ռուսաստանի Դաշնությունն անվտանգության և տնտեսության ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում է ոչ թե որպես «կախվածություն», այլ որպես իրավահավասար և արդյունավետ գործընկերություն։

Ռուսաստանը, որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ և հարևան, մտադիր չէ լքել հարավկովկասյան տարածաշրջանը»,- ընդգծել է դիվանագիտական աղբյուրը։