Ուսուցիչները Տիգրան Ավինյանի քարոզչության զոհ

YerevanLive-ի տեղեկություններով, նախընտրական քարոզարշավի ընթացքում Տիգրան Ավինյանի՝ Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան այցելելիս պարտադրում են, որպեսզի տվյալ համայնքի բոլոր դպրոցներից առնվազն 20 ուսուցիչ քայլի իր հետ։

Վարչական լծակների գործադրմամբ Ավինյանը փորձում է ոչ միայն հավաքների բազմամարդության տպավորություն ստեղծել, այլև կարծիք ձևավորել, իբր ինքն ունի հանրության լայն ու բոլոր շերտերի աջակցությունը։

YerevanLive-ի հետ զրույցում ուսուցիչներից մեկը դժգոհեց, որ թեպետ տհաճությամբ են քայլում ՔՊ-ական թեկնածուի հետ, սակայն հաշվի առնելով, որ դպրոցները գտնվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո, հրաժարվելը կարող է հանգեցնել գործազրկության։