Թուրքիայում տուրիստական ավտոբուսը գլորվել է ձորը. 12 մարդ մահացել է, 19-ը՝ վիրավորվել

Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Յոզգաթ նահանգի Սորգունի շրջանում զբոսաշրջիկներին Սիվասից (Սեբաստիա) Ստամբուլ տեղափոխող ավտոբուսը, դուրս գալով ճանապարի երթևեկելի հատվածից, շուրջ 30մ գլորվել է ձորը: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Ավտովթարի հետևանքով մահացել է 12, վիրավորվել՝ 19 մարդ: Դեպքի վայրում աշխաանքներ են իրականացնում արագ արձագանքման, շտապօգնության և ոստիկանության ստորաբաժանումները:

Յոզգաթի նահանգապետ Մեհմեդ Ալի Օզքանը տեղի ունեցածի առընչությամբ արված հայտարարության մեջ խոսել է դեպքի սկզբնական վարկածների մասին:

«Հիմնական պատճառը անզգուշությունն է, մենք դա անվանում ենք անփութություն։ Հնարավոր է, որ ինչ-որ շեղող իրավիճակ է եղել, թեև պարզ չէ։ Առաջիկա ժամերին կատարվելիք աշխատանքների արդյունքում կհստակեցվի»: