Անչափահասին բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանությունում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա:
ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել Է ՆԳՆ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Կինն այս պահին ոստիկանությունում է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ համացանցում հրապարակվեց տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է մայրն իր անչափահաս դստեր նկատմամբ բռնություն կիրառում, նրան հարվածներ հասցնում, մերկացնում, ապա իր մյուս անչափահաս երեխաներին ստիպում միզել քրոջ վրա։