Ադրբեջանցիները կրակել են Մյուրիշենի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ. ԱՀ ՊՆ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսակսն աշխատանքները, ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը», – նշված է հաղորդագրությունում։