Աշխարհահռչակ թավջութակահար HAUSER-ը բարձր տրամադրությամբ ժամանեց Երևան
Աշխարհահռչակ խորվաթ թավջութակահար HAUSER-ը այս գիշեր ժամանեց Երեւան։ Չնայած ուշ ժամին՝ HAUSER-ը բարձր տրամադրությամբ շփվեց լրագրողների հետ՝ կատակելով, որ իր կարիերայի ընթացքում առաջին դեպքն է, երբ այդ ժամին հարցազրույց է տալիս։ Երաժիշտը հավելեց, որ համերգին իր հանդիսատեսին անակնկակներ են սպասվում։
Երաժիշտը Հայաստան է ժամանել ՀԱՅԱ փառատոնի հրավերով։ Նրա երեւանյան համերգը տեղի կունենա հունիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
HAUSER-ը մի շարք համաշխարհային մրցույթների դափնեկիր է, նա հանդես է եկել այնպիսի արտիստների ու խմբերի հետ, ինչպիսիք են Էլթոն Ջոնը, Անդրեա Բոչելին, U2-ն, Red Hot Chili Peppers-ը, Ջորջ Մայքլը, Aerosmith խմբի հայտնի մեներգիչ Սթիվեն Թայլերը եւ մի շարք այլ համաշխարհային աստղերի հետ։
Կազմակերպիչների խոսքով՝ խորվաթ թավջութակահարը հայաստանյան հանդիսատեսին կգրավի իր անզուգական կենդանի կատարումներով, որոնք «բաց թողնել չի կարելի»։




