Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում

Հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:

Այս մասին հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։