20-րդ դարի սկզբին Սփյուռքից տեղի ունեցած հայրենադարձությունը շատ դժվար է այսօր կրկնել. Գալստյան
Լոս Անջելեսում և Հայաստանում իրականացրած սոցիոլոգիական հետազոտությունների միջոցով փորձել ենք հասկանալ՝ այսօր հնարավո՞ր է հայրենադարձություն, ինչպես որ պատահեց 20-րդ դարում։ Այդ մասին այսօր՝ հունիսի 17-ին, «Լոսից եկող կա՞» գրքի շնորհանդեսի ընթացքում նշել է գրքի հեղինակ, հետազոտող, պ․գ․դ Միհրան Գալստյանը։
«Այսօր սփյուռքով լեցուն երկրները շարժվում են այլ տրամաբանությամբ։ Նրանք փորձում են սփյուռքի ներուժը օգտագործել բացարձակապես իրենց երկրի համար, այս ֆոնին դժվար է ներգաղթ ապահովել», – նշել է հեղինակը։
«Սփյուռքը հիմա բավականին տարասեռ է, այնտեղ ապրում են տարբեր սերունդների սոցիալ-ժողովրդագրական խմբեր։ Սփյուռքի հայերը տարբեր ժամանակներում են գաղթել, նրանց համար վիճարկելի է հայրենիք գաղափարը, հայաստանյան փորձառություն չկա», – ընդգծել է Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։