Ուկրաինան հարվածել է Զապորոժիեի ՋԷԿ-ին

Ուկրաինան կամիկաձե-դրոններով հարվածել է Զապորոժիեի ջերմաէլեկտրոկայանին։ Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտնել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեկսեյ Լիխաչյովը։

Ըստ նրա, հարվածի արդյունքում տուժել է երկու աշխատակից։

Լիխաչյովի փոխանցմամբ, տվյալ ջերմաէլեկտրոկայանը պատկանում է Զապորոժիեի ատոմային կայանին, քանի որ այնտես է գտնվում այն սարքը, որ ապահովում է ատոմակայանի էլեկտրոմատակարարումը։