ՆԱՏՕ-ի մուտքը Ուկրաինա՝ կհանգեցի Ռուսաստանի հետ բախման

ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինա կանոնավոր ուժերի մուտքը, ինչի մասին խոսել է ալյանսի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, կհանգեցնի ռազմական ուղիղ բախման Ռուսաստանի հետ։ Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել են Կրեմլի սեփական աղբյուրները։

«Որ հատվածում էլ այդ բախումը տեղի ունենա, այն շատ վտանգավոր հետևանքներ կունենա ամբողջ աշխարհի համար»,-նշել է գործակալության զրուցակիցը։