Ուկրաինայի հակահարձակումը կհանգեցնի սեփական բանակի վերջնական ջախջախման․ Մաքգրեգորի
Ուկրաինայի հակահարձակումը կհանգեցնի սեփական զինված ուժերի վերջնական ջախջախմանն ու նոր տարածքային կորուստների։ Այս մասին Judging Freedom-ի եթերում հայտարարել է Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական Դուգլաս Մաքգրեգորը։
«Հարցն այն չէ, թե ինչ կլինի հակահարձակումից հետո, այլ այն, թե դրանից հետո ինչ կմնա Ուկրաինայից։ Երբ Ռուսաստանը սկսի առաջ շարժվել, ապա նրա զինված ուժերն առանց խոչնդոտի կանցնեն ամբողջ արևելյան Դնեպրով ու հանգիստ կհասնեն Օդեսա»-նշել է նա։
Մաքգրեգորիի խոսքերով, ուկրաինական բանակն արդեն մի քանի անգամ նախաձեռնել է հակահարձակում, բայց այդ բոլորը աղետի են վերածվել Ուկրաինայի զինված ուժերի համար, ինչը հերթական անգամ ցույց է տալիս Ռուսաստանի պաշտպանական գծի բարձր մակարդակը, որը հակառակորդը չի կարողանա հաղթահարել։
«Վլադիմիր Զելենսկու կողմից ցանկացած հետագա փորձ փոխելու ճակատի գիծը, կհանգեցնի մեծ կորուստների։ Հիմա էլ ուկրաինական զինծառայողների շարքերում նկատվում է մարտունակության անկում»-հավելել է Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդականը։