Եթե Կիևը պարտվի, իմաստ չի ունենա նրա անդամագրումը ՆԱՏՕ․ Ստոլտենբերգ
Եթե Ուկրաինան Ռուսաստանի հետ ռազմական կոնֆլիկտում չհաղթի, ապա իմաստ չի ունենա քննարկելու նրա անդամագրման հարցը ՆԱՏՕ։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Այսօր ամենակարևորն այն է, որպեսզի Պուտինը չհաղթի ու Ուկրաինան պահպանվի որպես սուվերեն պետություն, հակառակ դեպքում, եթե Ուկրաինան հնարավորություն չունենա Եվրոպայում պահպանվել որպես անկախ, ժողովրդավարական պետություն, ապա ոչ մի իմաստ չի լինի քննարկելու նրա անդամագրման հարցը ՆԱՏՕ-ի կազմում»,-նշել է նա։
Ստոլտենբերգի խոսքերով, ՆԱՏՕ-ն այս իրավիճակում պետք է միասնականություն ցուցաբերի Կիևին աջակցելու հարցում։