Իբրահիմ Քալընը՝ Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության նոր ղեկավար

Թուրքիայի նախագահականի կապերի վարչության տեղեկացմամբ՝ հունիսի 5-ին երկրի ազգային ազգային հետախուզական կազմակերպության նոր ղեկավար է նշանակվել մինչ այդ երկրի նախագահի խոսնակի և գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Իբրահիմ Քալընը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

2014-ից նախագահի խոսնակի պաշտոնը զբաղեցրած Քալընը այս առիթով Twitter-ի իր միկրոբլոգում տարածել է հայտարարություն, որում նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհակալություն է հայտնել նշանակման համար: