Իրանը ներկայացրել է նոր հիպերձայնային հրթիռ
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը ներկայացրել են նոր՝ «Ֆատահ» հիպերձայնային հրթիռը։
Նշվում է, որ «Ֆատահը» Իրանի ստրատեգիական վերջին ձեռբերումն է։ Հրթիռը կարողանում է անցնել 1․400 կիլոմետր տարածություն ու շրջանցել հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերը։ Բացի այդ, հրթիռը կարողանում է զարգացնել ժամում 14-15․000 կիլոմետր արագություն ու աննկատ է մնում ռադիոլոկացիոն համակարգերի համար։