Կախովի ՀԷԿ-ի մասնակի փլուզման պատճառով հնարավոր է տարհանեն մոտակա գյուղերի բնակիչներին

Խերսոնի շրջանի Ալյոշկա, Կարդաշինկա և այլ բնակավայրերի բնակիչները պետք է պատրաստվեն տարհանման, եթե Կախովի ՀԷԿ-ի մասնակի փլուզման հետ կապված իրավիճակը բարդանա։ Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտնել են Նորկախովյան քաղաքային գրասենյակից։

Նշենք, որ հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ռեակտիվ համազարկային կայանից հարված է հասցվել Կախովի ՀԷԿ-ին, ինչի արդյունքում առաջացել է մասնակի փլուզում։ Կա վտանգ, որ շուրջ 300 տուն հնարավոր է հայտնվեն ջրի տակ։