Մեկ ամսվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերն ունեցել են 16 հազար զինծառայողի կորուստ․ Շոյգու
Անցած ամսվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 16 հազար զինծառայող, 16 ինքնաթիռ և 400-ից ավելի տանկ ու զրահամեքենա։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։
Բացի այդ, ըստ Շոյգուի, վերջին մեկ ամսվա ընթացքում ՌԴ զինված ուժերի կողմից ոչնչացվել են 5 ուղղաթիռ, 466 ԱԹՍ, 238 հրետանի և ականանետ, HIMARS համազարկային կայանի 196 ռեակտիվ արկ, HARM տեսակի 16 հրթիռ և Storm Shadow տեսակի 29 թևավոր հրթիռ։