Կալանավորված անձինք ՀՀ-ում մեծ թիվ են կազմում, միջազգային չափանիշների տեսանկյունից խնդրահարույց է․ ՀՀ ՄԻՊ
ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն Բաքվի նկատմամբ կարևոր, եզրափակիչ դիտարկումներ է ընդունել, մտահոգություն է հայտնել էթնիկ հայ գերիների նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ տեղեկատվության մասով, ինչը չափազանց կարևոր որոշում է։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Օմբուդսմենի համոզմամբ, խնդիրը պետք է քաղաքական հարթությունում կարողանալ լուծել՝ իրավական գործիքները ճիշտ կիրառելով։
Մանասյանը նշեց նաև, որ Բաքվում պահվող հայ գերիների թվերի մասին խոսելու իրավասություն չունի, անձնական կապ ունենալու հնարավորություն ևս չունեն, բայց այդ հարցով միջազգային գործընկերների հետ մշտապես զբաղվում են։
Խոսելով հունիսի 12-ին ԱԺ-ի դիմաց ոստիկանության գործողությունների մասին օմբուդսմենը նշեց, որ իր դիտարկումները ներկայացրել է այդ մասով. բռնության դեպքեր կան, որոնք շարունակական բնույթ են կրում։
Մանրամասները՝ տեսանյութում։