Սբ. Պողոս Պետրոս եկեղեցին գտնվում էր Շահարում

Սբ. Պողոս Պետրոս եկեղեցին գտնվում էր Շահարում:

Խորհրդային իշխանության որոշմամբ՝ 30-ականների սկզբին հիմնովին ավերվել է, և նրա տեղը կառուցվել՝ «Մոսկվա» կինոթատրոնը:

Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին, ըստ որոշ տվյալների, Երևանի հնագույն եկեղեցիներից էր՝ կառուցված V-VIդդ. հնի մնացորդների վրա: Այն վերստին կառուցվել է 1679թ. երկրաշարժից հետո, ամենայն հավանականությամբ XVII դարավերջին: