Գյումրիում սպանել են 54-ամյա տղամարդուն և հետքերը թաքցնելու նպատակով դիակը նետել ջրափոսը

Ոստիկանության Մուշի բաժին զանգած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Իսահակյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում դիակ կա:

Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը ջրափոսում հայտնաբերել է նույն փողոցի 54-ամյա բնակիչ Աշոտ Ավագյանի դիակը՝ բերանքսիվայր ընկած, դեմքի վնասվածքով:

Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մայիսի 4-ին նախկինում դատված գյումրեցի 44-ամյա տղամարդը Գոգոլի փողոցի իր տանը ոգելից խմիչքի ազդեցության տակ ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել Աշոտ Ավագյանին, ինչի հետևանքով նա մահացել է:

Այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով 46-ամյա համաքաղաքացու հետ դիակը տեղափոխել և գցել են ջրափոսը:
44-ամյա և 46-ամյա տղամարդիկ կալանավորվել են: