Երևանում Nissan-ը մխրճվել է «Հայբիզնեսբանկի» տարածք

Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Nissan Fuga մակնիշի ավտոմեքենան Կիևյան փողոցում մխրճվել է «Հայբիզնեսբանկի» տարածք։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդին առաջինն օգնության են հասել բանկի աշխատակիցները, իսկ վթարի հետևանքով էլ բանկի մեկ այլ աշխատակից մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։