Հնագույն Նորագավիթ գյուղը 10-ից ավելի եկեղեցի ուներ, որոնցից այսօր պահպանվել է միայն Սուրբ Գևորգը
Հնագույն Նորագավիթ գյուղը 10-ից ավելի եկեղեցի ուներ, որոնցից այսօր պահպանվել է միայն Սուրբ Գևորգը:
Սբ. Գևորգ եկեղեցին կառուցվել է XVIIդ., իսկ 1981-84թթ. Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հովանավորությամբ հիմնովին նորոգվել է: Ավագ խորանում տեղադրվել է քարակերտ բեմասեղան:
Նորոգվել են եկեղեցու դռներն ու լուսամուտները, դրսի կողմից նախասրահը պսակող զանգակատունը, բարեկարգվել և ցանկապատվել է տարածքը: Եկեղեցու նորոգմանը մասնակցել է արգենտինացի բարերար Էդուարդ Սեֆերյանը: Նորոգման և բարեկարգման շնորհիվ Նորագավիթի Սբ. Գևորգ եկեղեցին վերագտել է իր վաղեմի պատշաճ տեսքը և գործում է: