Գեթսեմանի մատուռը՝ Երևանում

Գեթսեմանի մատուռը գտնվում էր Երևանի Շահար թաղամասի կենտրոնում, այնտեղ, որտեղ կառուցվել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը։

Մատուռի շուրջը սփռված էր հին Երևանի գերեզմանոցը: Ենթադրվում է, որ մատուռի տեղում նախապես եղել է XI-XIIIդդ. կառուցված միագմբեթ եկեղեցի, որը 1679թ. երկրաշարժից ավերվել է: Նույն տեղում և նույն դարավերջին կառուցվել է մատուռը, որը նորոգվել է 1901թ-ին երևանցի մեծահարուստներ Մելիք-Աղամալյանների նվիրատվությամբ և գոյատևել մինչև 1920-ականները։