Ահազանգ՝ Երևանում նոր ծառահատումների մասին

Բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանը գրում է․

«Թամանյանի արձանի դիմացի մայթին հսկա հացենիներ էին։ Այդ օրվա տեսանյութերում էլ կան։ Այդ ծառերին ձեռք տալու ոչ մի հիմնավորում, տրամաբանություն, ինչ ասեմ, բարոյականություն չկար… փաստորեն դրանք էլ հատեցին։

Առաջին նկարում արդեն հատված, երկրորդ նկարում՝ դեռեւս կանգուն։
Ես չգիտեմ, էլ ինչ բնորոշում տանք էս ամենին։ Լավ, բա վերահսկող, իրավապահ մարմինները ոչինչ չեն ուզու՞մ ասել»։