«Երազ» ավտոգործարանը՝ ԽՍՀՄ տարիներին

Ճիշտ է՝ կար ժողովրդական բանահյուսություն, որ այդ մեքենաները Սևանից այն կողմ չէին գնում, բայց այնուամենայնիվ ունեինք մեքենաների արտադրություն։

Իսկ այն, որ անորակ էին, մեղքը մերը չէր։ Հարաբերական էր դրանք անվանել հայկական, քանի որ խորհրդային մեքենաներ էին, որոնք հավաքվում էին Հայաստանում, «ՌԱՖ»-ի հին թափքի վրա, իսկ շարժիչը բերվում էր «Վոլգա»-ից։

Առհասարակ ԽՍՀՄ գրեթե ոչ մի հանրապետություն, գրեթե ոչ մի արտադրանք չէր տալիս միայնակ, գործընթացին մասնակցում էին բոլոր հանրապետությունները, եթե նույնիսկ արտադրվեր կրակայրիչ։

Բացի դրանից, ում էր հետաքրքրում, որակով էին, թե ոչ, միևնույնն է արտադրվում էր սահմանված քանակությամբ ու տարածվում ամբողջ ԽՍՀՄ-ում, անկախ նրանից ուզում էին մյուս Հանրապետությունները, թե ոչ, ինչպես Խորհրդային արտադրության մնացած մեքենաները։ Ճիշտ է, հարաբերականորեն կային նաև լավ մեքենաներ, բայց լավն էին միայն այն պատճառով, որ մյուսները վատն էին։ Սակայն հիմա թեման Խորհրդային տնտեսությունը չէ, այլ այն, որ Երևանը նույնպես մեքենա էր արտադրում։