Երևանը՝ նախկինում

«Արագած» կինոթատրոնը գտնվում էր Աջափնյակ (Չերյոմուշկա) համայնքում, Հալաբյան փողոցում։ Բացվել էր 1961թ-ի դեկտեմբերի 21-ին։

Կինոթատրոնը շատ հայտնի էր ու սիրված։ Մշտական հյուրերի թվում էին Շիրազը, Վահրամ Փափազյանն ու Ֆրունզե Դովլաթյանը, հաճախակի էր այցելում նաև Սերգեյ Փարաջանովը։

Ցավոք, 1991 թվականից «Արագածը» դադարեց գործել։