Մեր ցանկությունն է, որ օր առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի․ Չավուշօղլու

Ապրլի 7-ին Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի և Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի միջև կայաացած հանդիպումից հետո կողմերը  համատեղ մամուլի ասուլիս են տվել, գրում է Ermenihaber.am-ը։

Ասուլիսի ընթացքում Չավուշօղլուն նշել է, որ  ի  թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև Հայաստանն-Ադրբեջան գործընթացն, ինչպես  նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացը։

Հարավային Կովկասի հարցերի վերաբերյալ քննարկումներին անդրադառնալով Չավուշօղլուն կարևորել է Ռուսաստանի ունեցած ներդրումը Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված  հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչպես նաև շեշտել, որ Թուրքիան շարունակելու է նմանատիպ սերտ խորհրդակցությունները Ռուսաստանի հետ։

«Երեկ երեկոյան և այսօր քննարկել ենք նաև Հրվ․ Կովկասը․ հատկապես Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող գործընթացը, Թուրքիայի և Հայաստանի միջև սկսված կարգավորման գործընթացը։ Այս գործընթացներում Ռուսաստանը նույնպես ներդրում ունի, մշտապես երկխոսության մեջ ենք։ Մեր ցանկությունն է, որ օր առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Հրվ․ Կովկասի մնայուն կայունության և խաղաղության համար այս քայլերը պետք է կատարվեն։ Ռուսաստանի հետ շարունակելու ենք սերտ խորհրդակցության մեջ լինել»,-ասել է Չավուշօղլուն։