Պուտինը և Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր ասպեկտներ։
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր ասպեկտների քննարկումը: Այս համատեքստում կարևորվում է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հիմնարար պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, այդ թվում հայ-ադրբեջանական սահմանին կայունության ապահովման, Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանն անռչվող հարցեր»,- ասված է ուղերձում։
Բացի այդ, անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների ակտուալ որոշ հարցերի։