Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել

Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անելով Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին։

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 11:37-ին, Մինգեչաուրի կայարանից 33 կմ հյուսիս-արևմուտք, դրանց ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ։