Իրանցի պատգամավորներն Ադրբեջանին դատապարտող հայտարարություն են տարածել

Իրանի մեջլիսի պատգամավորները հայտարարություն են տարածել, որով դատապարտում են Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացումը: Նրանք կոչ են արել Իրանի ԱԳՆ-ին անհրաժեշտ դիվանագիտական միջոցներ ձեռնարկել այս առնչությամբ։

Իսրայելի մայրաքաղաքում Ադրբեջանի դեսպանատան բացման վերաբերյալ մեջլիսի 210 պատգամավորի հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի կառավարությունը համընդհանուր զարմանքի ֆոնին գործում է իսլամական աշխարհի շահերի դեմ՝ Թել Ավիայում իր դեսպանատունը բացելու առումով:

Հայտարարության մեջ ասվում է. «Բաքվի այս քայլը համարվում է գործողություն իսլամական աշխարհի ամենաճնշված հատվածի՝ սիրելի Պաղեստինի դեմ և նպաստում է պաղեստինցիների անօտարելի իրավունքների ոտնահարմանը։ Ուստի բոլոր արաբական և իսլամական կառավարություններին, ողջ իսլամական աշխարհին, հատկապես Իսլամական համագործակցության կազմակերպությանը և Իսլամական միջխորհրդարանական միության քարտուղարությանը, ինչպես նաև աշխարհի ազատատենչ ժողովրդին կոչ ենք անում դատապարտել այս արարքը»։