Վլադիմիր Վարդանյանը հիվանդանոց է տեղափոխվել դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով. «Նաիրի» ԲԿ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո տեղափոխվել է հիվանդանոց:
«Վլադիմիր Վարդանյանը հիվանդանոց է տեղափոխվել դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով, կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վերքի ամբողջականությունը վերականգնվել է ներմաշկային կոսմետիկ կարով։
Վիճակը կայուն բավարար է, վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից»,- Aysor.am-ին այս մասին ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը։
Հիշեցնենք, որ այսօր ծեծկռտուք է եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մհեր Սահակյանի միջև։