Իրավապահներն ԱԺ-ից տարել են պատգամավոր Մհեր Սահակյանին

Ազգային ժողովից քիչ առաջ իրավապահները տարել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։ Այս մասին NEWS.am–ին հայտնել են «Հայաստան» խմբակցությունից։

Նշենք, որ Մհեր Սահակյանին իրավապահները տարել են խմբակցության աշխատասենյակից։ Այնտեղ էր նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, գոռգոռոցներ են լսվել։

Ալեն Սիմոնյանը հրահանգել է լրագրողներին հեռացնել տարածքից։ Հիշեցնենք, որ այսօր ծեծկռտուք է եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մհեր Սահակյանի միջև։