Պատգամավորներ Վլադմիր Վարդանյանը և Մհեր Սահակյանը ԱԺ-ում ծեծել են իրար

Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել. ծեծկռտուք է եղել հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և նույն հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Մհեր Սահակյանի միջև։ Տեղեկությունը 24News-ին փոխանցնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։