Փաշինյանը փախչում է ինքն իրենից. Ալիևը նրա՝ «Եռաբլուր» չայցելելու հետ կապ չունի

Այս լռությունն իշխանությունների կողմից ունի նաև հոգեբանական կողմ։ Շատերը այն պայմանավորում են Ալիևի պարտադրանքով, սակայն իրատեսական չէ, որպեսզի Նիկոլ Փաշինյանին պարտադրեն անել մի բան, այն է՝ մարդկանց հիշողություններից ջնջել 44-օրյա պատերազմը, ինչն անելն անհնար է։ Հատկապես, երբ այդ նույն օրը Ադրբեջանն իրենց զոհերի հիշատակը հարգում է պետականորեն։

Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը խուսափում է առերեսվել իրականությանը, նա գիտակցում է, որ «Եռաբլուրը» քառապատկվել է իր մեղքով, Արցախը հանձնել է ինքը, Հայաստանը ձգտում է արժեզրկել ինքը, հետաևաբար փորձում է փախչել իրականությունից, փախչել ինքն իրենից, սակայն ինչպես Արթուր Մեսչյանն իր հայտնի երգում է ասում. «Ուր պետք է փախչես ինքդ քեզանից»։

Մանրամասները՝ տեսանյութում։