Կառուցապատողների հայկական ասոցիացիան՝ TOON EXPO-ի պաշտոնական գործընկեր
Screenshot
Երևանում ավարտվել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի խոշորագույն միջոցառումներից մեկը՝ TOON EXPO-ն, որի պաշտոնական գործընկերն էր Կառուցապատողների հայկական ասոցիացիան։
Ցուցահանդեսի բացման արարողությանը ելույթ է ունեցել Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանի կառուցապատման ոլորտի զարգացման միտումներին, պետություն-մասնավոր համագործակցության կարևորությանը և անշարժ գույքի շուկայի միջազգայնացման հեռանկարներին։
Գուրգեն Գրիգորյանը կարևորել է նաև ոլորտում իրականացվող բարեփոխումները, ներդրումային միջավայրի բարելավումն ու օտարերկրյա ներդրողների վստահության ամրապնդումը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.