Այսօր բանտ կգնա Հայկ Սարգսյանը, վաղը՝ Առուշ Առուշանյանը. Փաշինյանը երբեք չի ներում

Ժամանակին Նիկոլ Փաշինյանը փորձում էր Արցախի ու ՀՀ տարածքների հանձնումը գցել ժողովրդի գրպանը, հետո փորձեց քաղաքական հետապնդումները, ունեզրկումներն ու Վեհափառի դեմ հարձակումը գցել ժողովրդի գրպանը, իսկ այժմ ժողովրդի գրպանն է գցում ոմանց ճամբարափոխությունը, իբր գորիսեցիներն են «պարտադրել», որպեսզի ինքը ու երբեմնի թունդ «ընդդիմադիրը» դաշինք կազմեն։

Մինչդեռ գորիսեցիները որևէ կապ չունեն այս պրիմիտիվ գործարքի հետ։ ՔՊ-ն փորձում է ի դեմս ոմանց գտնել հարմար թեկնածու, այդ «հարմար թեկնածուն էլ», որն իրեն ներշնչել էր իբր ինքը նորօրյա Գարեգին Նժդեհն էր, Զորավար Անդրանիկը ու նկարվում էր ինչ-որ անհայտ դիրքում՝ գնդացրի ֆոնին, պարզապես փորձում է խուսափել քրեական գործերից ու պահել ունեցվածքը։

Սակայն մի բան ինքը հաշվի չի առել, Նիկոլ Փաշինյանը երբեք չի մարսել «սյունյաց ողջույնը», պարզապես ոմանք բանտում կհայտնվեն այսօր, ոմանք էլ ընդամենը կստանան տարկետման իրավունք։

Մանրամասները՝ տեսանյութում։