Արաբկիրի փողոցները կանվանակոչվեն Սոս Սարգսյանի և Հենրիկ Մալյանի անուններով

Երևանի ավագանու նիստում որոշվեց Երևանի Արաբկիրի 45-րդ փողոցն անվանակոչել հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի անվամբ` «Հենրիկ Մալյան փողոց»:

Բացի այդ, Երևանի Արաբկիրի 47-րդ փողոցն անվանակոչվեց թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անվամբ` «Սոս Սարգսյան փողոց»: