«Լյանչժուի դարաշրջան. Ծիսական Կարգի Աշխարհը» խորագրով ցուցահանդես
Հուլիսի 25-ին Երևանում՝ Հայաստանի Նկարիչների միության «Մարտիրոս Սարյան» ցուցասրահում կբացվի «Լյանչժուի դարաշրջան. Ծիսական Կարգի Աշխարհը» խորագրով ֆիզիկական և թվային տարրերի համադրությամբ գերիմերսիվ ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Չինաստանի Ճեճիան նահանգային թանգարանից բերված հարյուրից ավելի առարկաներ, որոնք կպատմեն չինական 5300-ամյա Լյանչժուի քաղաքակրթության մասին։
Ցուցահանդեսը կազմակերպվում է Չինաստանի Ճեճիան նահանգային թանգարանի, Գոտի և Ճանապարհ Մշակութային Զարգացման Ասոցիացիայի, Հայաստանի Նկարիչների Միության և Հայ-չինական գործընկերության կենտրոնի համագործակցության արդյունքում՝ Չինաստանի Ճեճիան նահանգի մշակույթի, ռադիոյի, հեռուստատեսության և զբոսաշրջության դեպարտամենտի աջակցությամբ։
Կներկայացվի թվային և ֆիզիկական տարրերի համադրման միջոցով ինտեգրված գերիմերսիվ ցուցադրություն, օգտագործելով նորագույն թվային տեխնոլոգիաները և այցելուներին հնարավորություն տալով մասնակից դառնալ և շրջել վիրտուալ իրականության միջով։ Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 31-ը՝ հայ-չինական մշակութային համագործակցության շղթայում՝ շարունակելով կարևոր ավանդույթները։
«Գոտի և Ճանապարհ Մշակութային Զարգացման Ասոցիացիան» 2023 թվականից իրականացնում է մշակութային ծրագրեր «Մեկ Գոտի, Մեկ Ճանապարհ» նախաձեռնության մեջ մտնող 140-ից ավելի երկրների միջև՝ այդ թվում ցուցահանդեսներ, փառատոններ, կոնֆերանսներ և այլն՝ հանրահռչակելով հայկական մշակույթը այդ երկրներում։ «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ն ստեղծվել է Հայաստանում 2017 թվականին և նպատակ ունի Հայաստանի և Չինաստանի միջև զարգացնել գործընկերությունը մշակույթի, գիտության, կրթության և բիզնեսի ոլորտներում՝ բիզնես համագործակցության, կրթական նախագծերի իրականացման, գիտական հետազոտությունների և մշակութային փոխանակումների միջոցով, ինչը վերջնական արդյունքում նպաստում է Հայաստանի հանրահռչակմանն և ճանաչելիության բարձրացմանը։