Ո՞րն է լինելու Փաշինյանի հաջորդ քայլը, ու ինչո՞վ են ոմանք տարբերվում Կալիգուլայի ձիուց
Երբ Կալիգուլան իր ձիուն հռչակեց սենատոր, շատերը այն վերագրում էին նրա անհավասարակշիռ պահվածքին կամ ձիու նկատմամբ ունեցած անսահման սիրուն։ Գուցե իրոք նա շատ էր սիրում իր ձիուն, սակայն հիմնական շարժառիթը քաղաքական էր։ Ձիուն սենատոր հռչակելով՝ Կալիգուլան իր վերաբերմունքը ցույց տվեց Սենատի նկատմամբ, նա այդ քայլով սենատորներին հասկացրեց, որ դուք գրոշի արժեք չունեք, և դուք ու իմ ձին գտնվում եք նույն հարթությունում։
Նմանատիպ իրավիճակ է աստիճանաբար ստեղծվում նաև Հայաստանում, քանի որ ԿԸՀ վերջին որոշումը, որը չէր կարող տեղի ունենար առանց Նիկոլ Փաշինյանի իմացության ու հրահանգավորման, զրկեց խորհրդարանին լեգիտիմության վերջին նշույլներից, ու այդ ապալեգիտիմացման հեղինակը նույն ինքը Նիկոլ Փաշինյանն է։
Մանրամասները՝ տեսանյութում։