Ի՞նչ է անելու ընդդիմությունը վաղվանից, ո՞րն է պլան Բ ն

Այն, ինչ այսօր կատարվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ, երբևէ ՀՀ պատմության մեջ նախադեպը չի ունեցել։ Այդ երևույթը նույնիսկ ընտրակեղծիք էլ չէ։ Ընտրակեղծիքն այն է, երբ ընտրությունների ժամանակ կեղծվում են այս կամ այն ուժի ձայները, և նրանք չեն անցնում խորհրդարան, կամ կեղծվում են իշխանության ձայները, ինչի արդյունքում նրանք վերարտադրվում են, ինչպես ՔՊ-ի դեպքում։

Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակը միանգամայն այլ երևույթ է։ Այդ քաղաքական ուժը հաղթահարել է խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմը, սակայն իշխանությունը հայտարարում է, որ դու չես լինելու Ազգային ժողովում։ Սա, էլի եմ շեշտում, պարզապես ընտրակեղծիք չէ, այս երևույթը հնարավոր չէ դիպուկ բառով բնութագրել, քանի որ քաղաքական տերմինալոգիայում նման բառ երևի գոյություն չունի։ Սա բեսպրիդել է, երբ իշխանությունն ընդդիմության այս կամ այն ուժին բաց տեքստով ասում է. «Թեպետ դու հաղթահարել ես անհրաժեշտ շեմը, բայց չես լինի խորհրդարանում»։

Մանրամասները՝ տեսանյութում։