Միջազգային փորձ ու հեղինակություն՝ «Dilijan Eye» նախագիծը նոր կառավարիչ ունի

Screenshot

Դիլիջանում մեկնարկած նոր՝ «Dilijan Eye» հավակնոտ նախագիծը, որն արդեն իսկ իր նորարական ու մասշտաբային գաղափարներով գրավել է հանրության ուշադրությունը, ազդարարում է զարգացման նոր փուլ։

Այսուհետև «Dilijan Eye» նախագծի կառավարումը կիրականացնի միջազգային մեծ փորձ և հեղինակություն ունեցող «CWP Areni» ընկերությունը։ Համապատասխան պայմանագիրն արդեն ստորագրված է։ «Dilijan Eye» համալիրի կառուցապատող ընկերության՝ «DCD»-ի ներկայացուցիչները նշում են նոր գործընկերոջ՝ կոմերցիոն գույքի կառավարման ավելի քան 30 տարվա միջազգային փորձը՝ վստահություն հայտնելով, որ այս համագործակցությունը նոր թափ է հաղորդելու նախագծին և որակ բերելու հայկական շուկա։

«Dilijan Eye» նախագիծը գտնվում է Դիլիջան քաղաքում՝ չորս կողմից շրջապատված Դիլիջանի ազգային պարկի անտառներով։ Այն բազմաֆունկցիոնալ համալիր է՝ ապարտհոթել և կոմերցիոն նշանակության այլ գույքի հնարավորությամբ։ Տարածքը շուրջ 18.7 հեկտար է, սակայն շինարարությունը զբաղեցնելու է դրա փոքր մասը միայն՝ մոտ 1.5 հեկտար, ինչը նշանակում է, որ ամբողջությամբ պահպանվելու են կանաչապատ գոտիները։

Համալիրը նախատեսում է նաև զարգացած ենթակառուցվածք․ այստեղ կլինեն թենիսի և բասկետբոլի դաշտեր, ֆուտբոլի խաղադաշտ, քայլուղիներ և հեծանվուղիներ, էքստրեմալ սպորտի համար նախատեսված տարածքներ, բաց և փակ լողավազաններ, մարզասրահ, ինչպես նաև շուրջ 600 տեղանոց կոնֆերանս դահլիճ և կինոթատրոն։

Համալիրի նոր կառավարումը ստանձնած «CWP Areni» ընկերության ներկայացուցիչները նշում են՝ իրենք կապահովեն նախագծի բարձրակարգ և համակարգված իրականացում։

Այս գործում ընկերությունը հենվում է թիմի միջազգային փորձի և ունակության՝ այդ թվում RICS-ի անդամ մասնագետների փորձառության և իր աշխատանքում այս հեղինակավոր կազմակերպության չափանիշների կիրառման վրա։

«Dilijan Eye»-ը նպատակ ունի դառնալ ժամանակակից քաղաքաշինական ծրագրի օրինակ՝ համադրելով բնությունն ու նորարարությունը և ձևավորելով նոր որակ Հայաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում.