Որ չենք անդրադառնում, չի նշանակում՝ մի պահ չենք որոշի պարզապես վրայով անցնել․ Իշխան Սաղաթելյան

Հայրենադարձների հետ «Հայաստան» դաշինքի հանդիպումից առաջ լագրողների հետ զրույցում դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը անդրդառանալով Արման Թաթոյանի հայտարարություններին, ասել է․ «Մենք որևէ մեկին չենք թիրախավորելու, մեր թիրախը գործող վարչախումբն է և նույն ակնկալիքը և պահանջը ունենք ընդդիմադիր ուժերից: Այս իրավիճակում, այս ֆոնի վրա Արման Թաթոյանն արդեն որերորդ անգամ այդ նույն տեքստերն է կրկնում։

Կա մի քանի տարբերակ․ տարբերակ մեկ՝  հայտնվել է լուսանցքում, որևէ բան իրենից չի ներկայացնում և անընդհատ նման տեքստերով փորձում է ուշադրություն հրավիրել իր վրա: Տարբերակ երկուս՝ իր նպատակը գործող վարչախմբի վերարտադրությունը կանխելը չէ, այլ ընդամենը մասնակցել, թիրախավորել ընդդիմադիր հիմնական ուժերին ու ինչ-որ ընդիմադդիր ձայներ փոշիացնել։

Իմ տպավորությամբ արդեն այս ընթացքի մեջ է և, առհասարակ, ես կարծում եմ, որ այդ տեքստերի հեղինակը Արման Թաթոյանը չէ և, վստահաբար, ինքն ամեն օր դա իր խոսույթով ապացուցում է, բայց ընդամենը կարող եմ ասել, որ այդ տեքստերի հեղինակները, ինչպես մնացած բոլոր պրոեկտները, սա ևս ձախողելու են»։

«Որ չենք անդրադառնում,  դա չի նշանակում, որ մեր համբերությունն անսպառ է, և դա չի նշանակում, որ մի պահ չենք որոշի վրայով անցնել։ Կարող եմ հարցնել՝ 5 տարի ո՞ւր էիք։ Ոչ ռեյտինգ ունեք, ոչ անտիռեյտինգ ունեք, ոչ էլ որևէ մեկին հետաքրքիր եք ընդհանրապես, բայց մենք դրա մասին ոչինչ չենք ասել։ 6 ամիս է անընդհատ նույն բանն են ասում»,-ասել է Սաղաթելյանը։