Փաշինյանը նոր բռնաճնշումների մեկնարկը տվեց. ովքե՞ր են այս անգամ ՔՊ-ի թիրախում
Լրագրողներն այսօր հայտնվել են Նիկոլ Փաշինյանի թիրախում, որովհետև շատ օրակարգեր գեներացնում են հենց լրագրողները։ Եթե չլինեն լրագրողները, մեր հանրությունը բազմաթիվ դեպքերից անտեղյակ կլինի, եթե չլինեն լրագրողները, ՔՊ-ականների բազմաթիվ օրինազանցություններ այդպես էր մեր հանրության համար գաղտնիք կմնան։ Անուրանալի է լրագրողների դերը, երբ Նիկոլ Փաշինյանը տոտալ հարձակման է ենթարկում Հայ Առաքելական Եկեղեցին։ Լրագրողներն օր ու գիշեր լուսաբանում էին այդ հարձակումներն ու ներկայացնում ՔՊ-ական բոլոր այլանդակությունները։
Եվ բնական է, որ լրագրողները Նիկոլ Փաշինյանի համար դարձել են լուրջ սպառնալիք, հետևաբար ճնշումների ենթարկելով լրագրողներին, Նիկոլ Փաշինյանն ուզում է լռեցնել ու սպանել ազատ խոսքը, ազատ դիրքորոշումը, ազատ միտքը, մարդու կարծիքը, մարդու քաղաքական մոտեցումներն ու հայացքները և առհասարակ մարդու իրավունքները։
Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է մաքիավելյան տրամաբանությամբ՝ նպատակն արդարացնում է միջոցները, սակայն եթե Մաքիավելու համար նպատակը միացյալ Իտալիա ստեղծելն էր, Նիկոլ Փաշինյանի միակ նպատակն իր վերարտադրվելն է, թեկուզ արդյունքում ունենանք մասնատված, բաժան-բաժան եղած ու թշնամիներին նվիրված Հայաստան, ճիշտ այնպես, ինչպես թշնամիներին նվիրեց Արցախը։
Մանրամասները՝ տեսանյութում