Փաշինյանն ունակ է մարդկանց ճխլելու. կենաց-մահու պայքար՝ հանուն իշխանությա՞ն, թե՞ Հայաստանի

Մենք հիմա նստած ենք վառոդով տակառի վրա, որն ամեն պահի կարող է պայթել, քանի որ Իրանում տեղի ունեցող պատերազմը րոպե առ րոպե մոտենում է մեր սահմանին։ Այդ մասին է վկայում նաև Իսրայելի հայտարարությունը, որով նա իր քաղաքացիներին կոչ է անում խուսափել  Հայաստան, Ադրբեջան ու Վրաստան այցելելուց, և ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը փոխարենը հանդես գա զեկույցով, թե ինչ է մեզ սպասվում ապագայում, ինչ վտանգների ու սպառնալիքների առջև ենք կանգնած, ընդամենը ներգրավվել է Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին՝ դառնալով ՔՊ-ի գործիքներից մեկը։

Այդ զեկույցը իրականում հող է նախապատրաստում քաղաքական նոր ռեպրեսիաների համար, սակայն Նիկոլ Փաշինյանը սարսափում է հանրային լայն կոնսոլիդացիայից ու դժգոհության մեծ ալիքից, հետևաբար ընդդիմադիր այն ուժերը, որոնց նպատակը Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, պետք է ճիշտ հաշվարկ անեն։ Եթե ընդդիմությանը հաջողվի նաև փողոցում գեներացնել հանրային դժգոհության մեծ ալիք, թեպետ Նիկոլ Փաշինյանը հանուն իր իշխանության պահպանման պատրաստ է մարդկանց նույնիսկ տանկերի տակ ճխլել, սակայն ամեն ինչ ի վերջո ունենում է իր ավարտը, ու չի բացառվում, որ փողոցով իշխանության եկածը փողոցով էլ զրկվի իշխանությունից:

Մանրամասները՝ տեսանյութում։