Փորձում են ընդդիմության որոշ ուժերի թույլ չտալ մասնակցել ընտրություններին

Արտաքին հետախուզության ծառայությունն ընդամենը դաջեց այն, ինչ ամիսներ առաջ հայտարարում էին Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական իշխանությունը։ Փոխանակ սկզբում հետախուզական ծառայությունը հանդես գար ինչ-որ զեկույցով, որի հիման վրա Նիկոլ Փաշինյանը կաներ հայտարարություն, տեղի ունեցավ հակառակը, նախ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, որից ամիսներ անց այդ ծառայությունն ընդամենը «հաստատեց» նրա ասածները։

Այդ զեկույցի հիմնական թիրախը ընդդիմությունն է, ու այն շարունակությունն է ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «հիբրիդային հարձակման», ինչի հիման վրա էլ ԵՄ-ին հրավիրեց խառնվել ՀՀ ընտրական գործընթացին։ Արտաքին հետախուզության ծառայությունը լեգիտիմ հող է նախապատրաստում իշխանական այն նոր ռեպրեսիաների համար, որոնց ականատես կլինենք առաջիկայում։

Մանրամասները՝ տեսանյութում։