Ավելի լավ, թողեք Նիկոլը շարունակի «պեռաշկի» ուտել, դա ավելի անվտանգ է, քան եթե ինչ-որ բանով զբաղվի

Հայաստանի անվտանգության համար առավել ձեռնտու է, որ Նիկոլ Փաշինյանն Իրանի այս դեպքերի ֆոնին շարունակի «պեռաշկի» ուտել, քան թե զբաղվել արտաքին քաղաքականությամբ, ինչն իր դեպքում անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ երկրի համար։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Ըստ քաղաքագետի, եթե Հայաստանը ունենար նորմալ դիվանագիտություն, ապա հիմա պետք է ակտիվ շփումների մեջ լիներ իրանական կոնֆլիկտի բոլոր դերակատարների՝ այդ թվում և արաբական երկրների հետ, քանի որ այս պատերազմը մեզնից հեռու չէ, ուղիղ մեր սահմանների մոտ է։

Մանրամասները՝ տեսանյութում։