Վեհափառին ու Փաշինյանին մեղադրանք առաջադրողը լինելու է նույն քննիչը

Երբ քրեական գործ հարուցվեց Վեհափառի դեմ, սոցիալական ցանցերը եռում էին զայրույթից, բայց փողոցը լուռ էր, սակայն այդ փողոցը ինչ-որ մի ամորֆ մարմին չէ, այն նույնպես բաղկացած է մեզանից, բայց մեզանում ինքնախաբեությունն այն աստիճան է խորացել, որ մենք սոցիալական տիրույթում առկա զայրույթը երբեմն շփոթում ենք իրական դիմադրության հետ, ու մեզ թվում է, թե ողջ հանրությունն ապրում է այն նույն օրակարգով, ինչ մենք։

Ահա հենց այդ բաժանարար գծի վրա էլ խաղում է Նիկոլ Փաշինյանը։ Որպեսզի մենք կարողանանք տապալել նրա ազգակործան ծրագրերը, կասեցնենք նրա պետականակործան ընթացքը ու հասնենք նրա հեռացմանը, պետք է կարողանանք սոցիալական տիրույթում առկա բողոքը տեղափոխել փողոց։ Միակ բանը, ինչից սարսափում է Նիկոլ Փաշինյանը, հանրային դժգոհության լայն ալիքն է ու հակազդեցությունը։ Այն նույն քննիչը, որը երեկ համբուրում էր Վեհափառի աջը, իսկ այսօր մեղադրանք է հարուցում, այդպես է վարվում այն պատճառով, որ չի տեսնում հանրային դժգոհության լայն ալիք փողոցում, իսկ սոցիալական ցանցերի գրառումները չեն կարող իրական վտանգ հանդիսանալ, եթե այն չի գեներացվում ու վերածվում փողոցային պայքարի։

Մանրամասները՝ տեսանյութում